Կրթություն

«Մենք կարող ենք» կրթարանում փոքրիկների կրթությունը խաղի է վերածվել, խաղն էլ՝ կրթության: Ոչ ավանդական մեթոդներով ուսուցման շնորհիվ փոքրիկներն արագ կյուրացնեն իրենց կյանքի համար այնքան կարևոր հմտությունները ու գիտելիքները:
Կրթարանը հոգում է նաև ծնողների ուսուցումը: Կրթարանի մասնագետները ծնողներին ուսուցանում են ծնողավարության բոլոր նրբությունները, ցույց տալիս սեփական երեխայի խնդիրներն ու կարողությունները ճանաչելու և դրանց ճիշտ մոտենալու բանալին: Կրթարան-ծնող համագործակցության արդյունքում մեր սաների կրթությանն ու զարգացմանը ուղղված աշխատանքները դառնում են խիստ արդյունավետ:
Մեր դասերը

Ինչ ենք մենք սովորում

Image

Աշխարհաճանաչողություն

Նախադպրոցական տարիքի երեխան խաղի միջոցով է ճանաչում, ընկալում աշխարհը: Խաղը կյանքի մոդելն է, որի օգնությամբ նա հասկանում է բարին ու չարը, լավն ու վատը, ճիշտն ու սխալը, ընտանեկան ու ընկերական հարաբերությունները: Մեր կրթարանում փոքրիկն աշխարհը սկսում է ճանաչել հենց խաղի միջոցով:
Image

Արտթերապիա

Փոքրիկները հաճախ դժվարանում են բառերով բացատրել իրենց հույզերն ու զգացմունքները կամ խոսել խնդիրների մասին: Այստեղ օգնության է գալիս արվեստը՝ իր բուժիչ ազդեցությամբ: Արտթերապիան զարգացնում է երևակայությունը և օգնում հաղթահարել հոգեբանական խնդիրները:
Image

Կավագործություն

Հայտնի է, որ կավը հանգստացնում է երեխային, հանում լարվածությունը: Միևնույն ժամանակ այն զարգացնում ու ամրացնում է երեխայի մատները, անսպառ երևակայության առիթ դառնում: Իսկ փոքրիկի պատրաստած իրերը կզարդարեն դասասենյակներն ու տան գողտրիկ անկյունները:
Image

Մարմնամարզություն

Մարմնամարզության պարապմունքները պարունակում են ուսագոտու, փորի, մեջքի, ոտքերի մկանները ելման տարբեր դիրքերից ամրապնդելու ընդհանուր զարգացնող վարժություններ: Համալիրում կան նաև շարժողական ունակությունները զարգացնող, կատարելագործող վարժություններ: Սրանք նպաստում են նաև ճիշտ կեցվածքի ձևավորմանը:
Image

Նկարչություն

Նկարչության ուսուցումը կրթարանում բացի նրանից, որ զարգացնում է երեխայի գեղագիտական ճաշակն ու գունային ընկալումը, կատարում է ևս երեք գործառույթ՝ ինքնաճանաչում, լարվածության նվազեցում և հաղորդակցություն /երկխոսություն քո և շրջապատող աշխարհի հետ/:
Image

Երգ

Գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երաժշտությամբ զբաղվող երեխաները լավ են կողմնորոշվում տարածության մեջ, աչքի են ընկնում լավ ռեակցիայով և մաթեմատիկական կարողություններով: Երգն օգնում է լիարժեք բացահայտել երեխայի ընդունակությունները, ձևավորել հուզական մշակույթ, ինչն էլ իր հերթին խթանում է մտքի աշխատանքը:
Image

Պար

Պարը համաչափ կերպով զարգացնում է երեխայի հավասարակշռության ապարատը, մկանային, սրտանոթային համակարգը, ձևավորում է ստեղծագործությունները հիշելու և տարբերելու կարողությունը:
Image

Ծնողավարություն

Ծնողն առաջին հերթին իր վարքով և արարքներով է դաստիարակում երեխային, օրինակ դառնում նրա համար: Ծնողավարությունը կարևոր հմտություն է, որին պետք է տիրապետել: Կրթարանի կողմից հրավիրված մասնագետները ծնողավարության դասընթացներ կանցկացնեն ծնողների՝ հատկապես մայրերի հետ, սովորեցնելով այնքան պարզ թվացող, բայց երեխայի համար ճակատագրական հմտություններ: