Առողջություն

Կրթարանի սաներն ամեն օր անցնում են համապատասխան բուժզննում: Յուրաքանչյուրն ունի իր բժշկական քարտը, որտեղ ամեն օր լրացվում է երեխայի առողջական վիճակի մասին տեղեկությունը՝ քաշ, ջերմություն և այլն: Երեխաների հետ աշխատում են հոգեբանները, արտթերապիայի մասնագետները: Արդյունքում բացահայտվում են հոգեբանական կամ ֆիզիոլոգիական խնդիրները, երեխաները ստանում են համապատասխան աջակցություն, անհրաժեշտության դեպքում՝ նաև բուժում քաղաքի համապատասխան բուժհաստատություններում: