Մեր ներկան

Մեր օրը

Image

Լողի դասընթացներ

Շաբաթը մեկ անգամ կրթարանի սաները մասնակցում են լողի դասընթացների: Լողը ամրացնում է երեխաների հենաշարժողական ապարատը, բարենպաստ է ազդում շնչառական համակարգի վրա, բարձրացնում է իմունիտետը: Լողը մարզում է նաև աչքը, դրական ազդում տեսողության վրա:
Image

Բաց դաս բնության գրկում

Կրթարանի ավագ խմբի սաները քաղաքի կենտրոնական այգում ՙՙԲնությունը և մենք՚՚ թեմայով դասին են մասնակցում:
Image

Թատրոնում

Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրում բեմադրվող բոլոր մանկական ներկայացումները դիտում են մեր սաները, որից հետո հանդիպում են հեքիաթի կերպարների հետ, տալիս իրենց հետաքրքրող հարցերը: